Loading...
「ツール」は右上に移動しました。
利用したサーバー: wtserver1
7いいね 381 views回再生

թոքերի Սոնոգրաֆիա տնային պայմաններում

Որնէ թոքերի Սոնոգրաֆիայի դերը թոքաբորբերի եվ Կովիդ-19 թոքաբորբերի ժամանակ?
Նախ ասեմ որ Թոքաբորբի վաղ հայտնաբերումը կարեվոր է եվ մեծահասակների եվ երեխաների մոտ, քանի որ նա վտանգավոր է եվ կարող է ունենա մահացու ելք:

-Թոքերի Սոնոգրաֆիան ունի ավելի բարձր զգայնություն քան ռենտգենը (90 % ընդեմ 70 % -ի):
-Թոքերի Սոնոգրաֆիան կարող է ցույց տա վաղաժամկետ փոփոխությունները օրինակ փայլուն ապակու մթագնումը , նույնիսկ ավելի արագ քան գանգատների ի հայտ գալը կամ մինչ ԿՏ-ի սկզբնական պատկերի առաջացումը:
-ԿՏ-ն մնում է ոսկե ստանտարտ եղանակ որը ունի ավելի բարձր զգայնություն մանավանդ թոքերի խորանիստ հատվածների փոփոխությունները ցուցադրելու իսկ սոնոգրաֆիային ավելի ծայրամասային, սակայն սոնոգրաֆիան կարողանում է ցույց տալ նմանատիպ ԿՏ – փոփոխություններ օրինակ մշուշապատ ապակու մթագնումը
( Ground Glass Opacities )սուբպլեվրալ մանր կամ լոբար կոնսոլիդացիաները, եվ հեղուկի կուտակումները (Էֆֆուզիաները) նույնիսկ 10-15 մլ հեղուկի առկայության դեպքում ,ինչը ռենտգենին պահանջում է մոտ 250 մլ :
-Եթէ ԿՏ անելը բուժման ընթացքի վրա որեվէ էական փոփոխություն չի բերելու, կամ հիվանդի վիճակը դեր ծանր չէ, ապա շատ բժիշկների համար անիմաստ է ԿՏ կատարելը մանավանդ որ նա ունի ճառագայթում որից էլ կարող է առաջանա քաղցկեղ: Նման դեպքերում նախնական կարելի է կիրարել Սոնոգրաֆիան թեկուզ իմանալով որ նա երբեք չի փոխարինում կտ-ին:
Սոնոգրաֆիայի մեկ այլ առավելությունն այն է որ իրեն հանգիստ կարելի է հաճախակի կրկնել, արագ հարմարավերտ մեթոտ է , չունի ճառագայթում: Շատ օգտակար է տնային այցերի համար կամ թոքաբորբի Բուժման ընթացքի հսկողության համար շատ հարմար է շարժական բնույթ կրելու շնորհիվ :
Ընտանեկան բժիշկ - Վրեժ Սարգիս - 096 65 25 35
Սարգիս Կլինիկ - Ընտանեկան բժշկի եվ Սոնոգրաֆիայի Կենտրոն

コメント